Search
Close this search box.

Արժանի՛ լինենք մեր հերոս նախնիների փառքին ու սերունդներին. Ապարան համայնքի ղեկավարի ուղերձը

Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի շնորհավորական ուղերձը՝ մայիսի 28-առթիվ.

Սիրելի հայրենակիցներ, Ապարան համայնքի հարգելի բնակիչներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա, Ապարանի փառահեղ հերոսամարտի 106-ամյակի և Ապարանի տոնի կապակցությամբ:
Մեզանից յուրաքանչյուրը պիտի հպարտանա, որ անկախություն կերտած և հերոսական անցյալ ունեցող սերնդի շառավիղն է։
Անկախությունը նվաճելու գործում անասելի մեծ էր ԱՊԱՐԱՆՑՈւ դերը։ Ապարանի հաղթական ճակատամարտը որոշիչ դարձավ Սարդարապատում վերջնական հաղթանակ տոնելու համար։

Մեծ է Ապարանի ինքնապաշտպանական հերոսամատի պատմական նշանակությունը:
Փառք ու պատիվ մեր հերոսներին, ովքեր Բաշ-Ապարանում, Սարդարապատում , Ղարաքիլիսայում և այլուր իրենց կյանքի գնով ապահովեցին Հանրապետության կայացումն ու ապացուցեցին, որ իսկապես անպարտելի է սեփական երկրի, հայրենիքի համար կռվող, իր օջախն ու արժանապատվությունը պահող հայի ոգին:

Կրկին շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ բոլորիս մաղթում եմ առողջություն, խաղաղություն, հաջողություն:
Արժանի՛ լինենք մեր հերոս նախնիների փառքին ու սերունդներին, փոխանցենք ավելի հզոր, ավելի ծաղկուն Հայաստան:

ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՏՈՆԴ, ԱՊԱՐԱՆ

экономите время и до 30% от стоимости