Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազը փչեց աչքերիս, փետով զարկեց գլխիս. ծեծված երիտասարդը` ՔՊ–ական պաշտոնյայի մասին

Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի կողմից բռնության ենթարկված 24-ամյա երիտասարդը NEWS.am-ի մանրամասներ է պատմել երեկվա միջադեպից:

«Ստեղ կանգնած եմ եղել, ինքն ավտոյով եկավ, կողքս կանգնեց, ասեց՝ նստի ավտոն: Ասեցի՝ չեմ նստի, դու ով ես, որ քո ավտոն նստեմ: Ասեցի՝ հետս խոսելու բան ունես, արի իմ գործի տեղը խոսենք: Խնդիրը ծգել է 6 ամիս առաջ, ինքը «աբիժնիկ» է մնացել ինձնից, որ ես իրեն զարկել եմ: Մի անգամ ոտքով եմ զարկել, մի անգամ էլ բոքսով դոշին: Խնդիրը ջուրն է եղել, որ գլխավոր տեղից ջուր է փակել մեզ վրա: Ես որ իրեն 6 ամիս առաջ զարկել եմ, աբիժնիկ է մնացել:

Ավտոն կանգնեցրեց, իջավ, եկավ գազը փչեց աչքերիս: Աչքերիս առաջ սեւացավ ու փետով զարկեց գլխիս: Մի անգամ զարկեց, որովհետեւ փետը ջարդվեց: Որ ուզում էր նստեր մեքենան, ես զարկեցի իր ավտոյին, ծռվեց: Մի քիչ առաջ գնաց, էլի եկավ, քարը վերցրեց, ուզում էր զարկեր, չկարողացավ: Էն կողմից մեր ախպերներից կային եկող: Ասեցին՝ քարը գցիր ձեռիցդ: Քարը քցեց, ես առաջացա դեպի իրեն, ինքը փախնում էր: Ես ուժեղ քֆուրներ եմ տվել իրան ու դրա պատասխանները կտամ»,-պատմել է նա:

Երիտասարդը նշել է, որ գլխին կար են դրել:

Մանրամասները` տեսանյութում: