Search
Close this search box.

Անչափահասին ծեծած ՔՊ-ական պաշտոնյան ձերբակալվել է․ բացառիկ մանրամասներ. Irakanum.am

Irakanum.am-ը գրում է. Թալին խոշորացված համայնքի Արագածավան վարչական շրջանի ՋՕԸ կոմունալ բաժնի պետ Սուրեն Թորոսյանը, որն այսօր ծեծի է ենթարկել գյուղի անչափահաս բնակչին քիչ առաջ ձերբակալել է։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Մեզ հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պաշտոնյան հարվածներ է հասցրել առողջական խնդիրներ ունեցող անչափահաս երեխային։ Միջադեպի պատճառը մեր աղբյուրների փոխանցմամբ եղել է մոտ մեկ ամիս առաջ Արագածավանում ՔՊ-ականների հերթական հավաքը, որի ժամանակ անչափահաս երեխան ասել է, որ նրանք ստախոս են։ Թորոսյանն սա չի «մարսել» և այսօր փորձել է երեխային ստիպողաբար նստեցնել իր մեքենան։ Երեխան չի ենթարկվել, ինչից հետո ՔՊ-ական պաշտոնայն գազ է փչել երեխայի դեմքին և հարվածներ հասցրել գլխին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamsyan.com-ը գրել էր, որ արդեն 2 ժամ է՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Արագածավան գյուղի մեծ թվով բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և արգելում են տրանսպորտային միջոցների տեղաշարժը:

Ի դեպ մեր աղբյուրների փոխանցմամբ առաջին անգամ չէ, որ Սուրեն Թորոսյանը գյուղում աչքի է ընկնում անպարկեշտ պահվածքով և սպառնում է համագյուղացիներին, նրանց, ովքեր չեն ընտրել, կամ չեն համակրում ՔՊ-ին։ Մենք նաև տեղեկացանք, որ ՋՕԸ կոմունալ բաժնի պետն անգամ բարձրագույն կրթություն չունի, հիմա է որոշել կրթություն ստանալ, որ իբր հետագայում այլ պաշտոնի նշանակվի։