Search
Close this search box.

Մեսրոպ Առաքելյանը՝ Երևանի ավագանու ընտրությունների, Նիկոլ Փաշինյանի հայտարարության ու «անկլավների» մասին

Երևանի ավագանու ընտրություններին մենք գնում ենք հաղթելու, և այդքանով պայքարը թեժ է լինելու, լրագրողների հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Թե ով է գլխավորելու «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը՝ Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ կներկայացնեն առաջիկայում:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 ք.կմ տարածքով, Մեսրոպ Առաքալյանը նշեց, որ «Ապրելու երկիր» կուսակցության դիրքորոշումը աներկբա է. «Արցախի դիրքորոշման իրավունքն արդեն 30 տարուց ավելի փաստ է, որը ցավոք չունի միջազգային ճանաչում, և Ադրբեջանի սկսած 2020 թվականի պատերզամն և դրանից հետո ցեղասպան քաղաքականությունը մեկ անգամ ևս փաստում է, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում ճանաչելը դա նույնական է, որ Արցախը ամբողջովին կհայաթափվի: Ինչ վերաբերում է անկլավներին, ապա հստակ է, որ ՀՀ տարածքում որևէ անկլավ չկա»-նշեց Մեսրոպ Առաքելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում