Search
Close this search box.

Անբացատրելի է ցավն ու կսկիծը, որ ծվարել է բոլորիս հոգում․ Այգեստանի միջնակարգ դպրոցը՝ պատանի ըմբիշի մшհվшն մասին

Այգեստանի միջնակարգ դպրոցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի Ռոբերտ.
Ցավալի է, որ կյանքում ամենադաժանը՝ մահը անժամանակ թակեց քո դուռը ու տարավ քո գեղեցիկ, ծաղկուն պատանեկան կյանքը: Մեր հուշերում կմնաս որպես խելացի ու շնորհալի աշակերտ, բարի ընկեր: Անբացատրելի է ցավն ու կսկիծը, որ ծվարել է բոլորիս հոգում:
Աստված լույսերի մեջ պահի հոգիդ:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս պատանի ըմբիշներից մեկը գիտակցության չգալով մահացել է: