Search
Close this search box.

Քյարամյանը անձամբ պետք է նվազագույնը հեռացներ, եթե ոչ հանրային քրեական հետապնդման վարույթ վերսկսելու ուղղությամբ ջանքեր գործադրեր նման ոստիկանին պատասխանատվության ենթարկելու համար. Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քննչական կոմիտեի նախագահ Քյարամյանը անձամբ պետք է նվազագույնը հեռացներ, եթե ոչ հանրային քրեական հետապնդման վարույթ վերսկսելու ուղղությամբ ջանքեր գործադրեր նման ոստիկանին պատասխանատվության ենթարկելու համար: Իսկ քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ուսադիրներն ուղղակի պետք է պոկել ու հեռացնել համակարգից:
Փաստացի տուժող անչափահասը մնացել է մեն միայնակ ամբողջ իրավապահ համակարգի դեմ, ու այլ ելք չի ունեցել, քան ենթարկվել արդեն երկրորդ, այս անգամ համակարգային ճնշմանը:

Ու այսքանից հետո ուզում եք, որ ՀՀ քաղաքացին իրեն հպարտ զգա՞.!!!
Նման անպատժելիությունից հետո քաղաքացուն դիմել որպես հպարտ, առնվազն երեսպաշտություն է, եթե ոչ բացառիկ անհարգալից վերաբերմունք ՀՀ քաղաքացիների մարդկային արժանապատվության հանդեպ:
Անպատժելիությունը և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը անհամատեղելի են: