Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. 4 պատանի ըմբիշ այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում․ շտապ անհրաժեշտ է արյուն

Wrestling – Armenia ֆեյսբուքյան էջից հայտնում են․

«Սիրելի ըմբիշներ, էջի հարգելի հետևորդներ, մայիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 4 պատանի ըմբիշ այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և ունեն բոլորիս օգնության կարիքը:
Անհրաժեշտ է ցանկացած խմբի և ռեզուսի ԱՐՅՈՒՆ:
Արյուն կարող են տալ.

Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`
լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած,
լինեք առնվազն 52 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք և 62 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները` (կանանց համար 125-180գրամ/լիտր, տղամարդկանց համար` 135-188գրամ/լիտր):

Դեղնախտ երբևէ չտարած
Այս պահին ԼԻՈՎԻՆ առողջ պետք է լինել:
Արյուն հանձնելու համար խնդրում ենք մայիսի 28-ին, ժամը 9:30 լինել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում (Ծերեթելիի մանկական հիվանդանոց): Հասցե՝ 46ա Արտաշեսյան փողոց»։