Search
Close this search box.

Մահացել է Թինա Թերները

83 տարեկանում մահացել է երգչուհի Թինա Թերները։

Sky News-ը հայտնում է, որ նա տառապում էր երկարատև հիվանդությամբ։

Թերները վախճանվել է Շվեյցարիայում գտնվող իր տանը։

Նշվում է, որ 2013 թվականին Թինա Թերները ինսուլտ է տարել։ 2016 թվականին երգչուհու մոտ աղիների քաղցկեղ են ախտորոշել։ Ընտրված բուժումը հանգեցրել է երիկամային անբավարարության. ամուսինը՝ Էրվին Բախը, իր երիկամը տվել էր Թերներին: