Search
Close this search box.

Ավտովթարից մահացել է Հրանտ Բագրատյանի եղբայրը․ հնարավոր է՝ հանկարծամահ է եղել. Hraparak

Այսօր Երևանում ողբերգական ավտովթար է գրանցվել․ մահացած է հայտնաբերվել ավտոմեքենայի  վարորդը ։

Hraparak.am-ի տեղեկություններով ավտոմեքենայի ղեկին եղել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եղբայրը՝ 57-ամյա Մհեր Բագրատյանը։ Նա գործարար էր։ 

Դեպքը տեղի է ունեցել ուշ երեկոյան՝ Ժամը 00։10-ի սահմաններում։ Նրա վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայի և Ռուբինյանց փողոցի հատման վայրում բախվել է բաժանարար բետոնե պատնեշին։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ ավտոմեքենան վարելիս  հանկարծամահ է եղել։