Search
Close this search box.

Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը

Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման եւ խաղաղության համաձայնագրի պատրաստումը։