Search
Close this search box.

Սոթքում վիրավորված 8 զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է

Մայիսի 11-ին և 12-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սոթքում վիրավորում ստացած ութ զինծառայողներից մեկը դուրս է գրվել և բուժումը շարունակում է ամբուլատոր կարգով։ Այս մասին «Զինուժ»-ին պատմել է ՀՀ ԶՈՒ ռազմական բժշկական վարչության պետ Գեղամ Փաշիկյանը։

«Մնացած յոթ զինծառայողներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, մնացածինը՝ բավարար։ Ծանր վիճակում գտնվող զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, ստանում են բժշկական օգնություն»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 11-12-ին Ադրբեջանի ԶՈՒ-երը ռազմական ագրեսիա են իրականացրել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՝ Սոթքի, Վերին Շորժայի, Նորաբակի ուղղությամբ՝ կիրառելով հրետանի, ականանետ, ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ, 8 վիրավոր։