Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա (ֆոտո)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: Այս մասին հաղորդում են ՀՀ կառավարությունից:

«Վնուկովո-2» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:

Վարչապետը ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: