Search
Close this search box.

ԱՀԱԶԱՆԳ. Մեծացվում է Եռաբլուրի տարածքը, փորում են նոր փոսեր

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Եռաբլուրում այցելում էի ծանոթ ու անծանոթ հերոսների շիրիմներին, երբ մի տեսարանից աչքերիս առաջ մի պահ մթնեց։ Եռաբլուրի տարածքը մեծացվում է մեծ չափսերով։
Ինչո՞ւ։
Փորվել են մոտ մեկ տասնյակ փոսեր, կառուցվել են ճանապարհներ, որոնց մեջտեղում հսկայական հատված է առանձնացված ճիշտ այնպես, ինչպես կառուցված է զոհվածների շիրիմների հատվածը։ Բազալտե սալիկներով առանձնացված այդ նորակառույց հողային շերտը այնքան մեծ է, որ ինքս սարսափեցի նախագծի հեղինակների ունեցած հնարավոր տեղեկություններից։
Ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը մեծացնում Եռաբլուրի տարածքը։ Ո՞ւմ համար է մեծացվում։

Այս տեսարաններին զուգահեռ աչքիս առաջ եկավ պատերազմից 1,5 տարի առաջ՝ 2019-ին ասված հայտնի խոսքը՝ ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա, լավ էլ կտա․․․
Գնացեք Եռաբլուր ու սեփական աչքերով տեսեք, թե ինչի է հայ ժողովրդին պատրաստում Նիկոլ Փաշինյանը»։