Search
Close this search box.

Համաձայնության հասնելու լավագույն միջոցը Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններն են․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցությունները, առանց միջնորդների և խոչընդոտների, խաղաղ համաձայնության հասնելու լավագույն միջոցն է համարում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։

«Կարծում եմ, որ մենք պետք է է շարունակենք առաջ շարժվել այդ ուղղությամբ, եթե, իհարկե, Հայաստանը նույնպես պատրաստ է դրան»,- նշել է նա։

Նա հաստատել է, որ երկու երկրների արտգործնախարարների միջև բանակցությունների հաջորդ փուլը պետք է տեղի ունենա այս ամիս Ռուսաստանում:

Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին աշխատանքային այցով Վաշինգտոն են մեկնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Մայիսի 1-ին Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը։

Դրանից առաջ ԱՄՆ-ի պետքարտուղարը երկկողմ հանդիպումներ էր ունեցել Արարատ Միրզոյանի ու Ջեհյուն Բայրամովի հետ։

2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։