Search
Close this search box.

Սկսում եմ մտածել, որ քննչական կոմիտեն պարզապես վախենում է ինձանից. Արսեն Բաբայան

Լրացավ 13-րդ օրը, որ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Էդգար Կաապետյանն ինձ, որպես Hovhannes Shahinyanի պաշտպան, զրկել է վստահորդիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնելու հնարավոությունից։

Արդեն քննիչի բոլոր ձևական պահանջները կատարել եմ: Այսօր առավոտյան 09:50-ին էլ քննչականում մուտքագրել եմ Շահինյանի կողմից տրված համաձայնության բնօրինակը, սակայն այդպես էլ չեմ ստացել որևէ տեղեկություն, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով է նախաձեռնված Հովհաննես Շահինյանին վերաբերող քրեական վարույթը: Պաշտոնապես տեղյակ չեմ անգամ, թե ինչ կարգավիճակ ունի վստահորդս:

Սկսում եմ մտածել, որ քննչական կոմիտեն պարզապես վախենում է ինձանից 🙂 Իրականում ըստ նախնական հավաքածս տեղեկություննեի՝ քննչական կոմիտեն իսկապես անհանգստանալու պատճառներ ունի, քանի որ վարույթը նախաձեռնվել է ակնհայը ապօրինի, ձերբակալման որոշումն ակնհայտ անօրինական է:

Պաշտպան Արսեն Բաբայան