Search
Close this search box.

Դա ի՞նչ պատասխան է՝ «եթե Մոսկվայում լիներ, չէիք տա չէ՞»

Խորհրդարանական ընդդիմությունը հարցեր է տալիս մեծամասնությանը՝ Վաշինգտոնի հանդիպման վերաբերյալ: Մեծամասնությունը արձագանքում է, թե՝ եթե հանդիպումը լիներ Մոսկվայում, ընդդիմությունը չէր տա այդ հարցերը:

Գուցե եւ չտար, միանգամայն հնարավոր է: Բայց, հիմա հարցերը տրվել են, դա ի՞նչ պատասխան է՝ «եթե Մոսկվայում լիներ չէիք տա չէ՞»: Էդ պատասխանների հեղինակները պատկերացնու՞մ են, որ այդ կերպ, կամա, թե ակամա՝ Հայաստանը դնում են Վաշինգտոնի ու Մոսկվայի արանքը:

Այդպես է իրականում, բոլորս պատկերացնում ենք, իհարկե՝ եթե փոքր ինչ կոպիտ բնորոշենք իրավիճակը: Բայց, քաղաքական ուժերի, այդ թվում մեծամասնության խնդիրն էլ այդ իրադրությունը առնվազն հռետորաբանության ու մտածողության դաշտում փոխելն է: Եթե խորհրդարանական ընդդիմությունը հարցերը տալիս է ըստ մայրաքաղաքնների, ապա ավելի վատ իրենց համար: Բայց դուք էլ պատասխանները տվեք ըստ էության, այլ ոչ թե դարձյալ՝ ըստ մայրաքաղաքների:

Հ.Գ. երկրպագուներին բարեկամաբար խնդրում եմ արհամարել այս գրառումը:

Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից