Search
Close this search box.

Պետրոս Ղազարյանը 26 միլիոն դրամով գնել Audi Q3 2․0 Turbo ավտոմեքենա. Ինչ ունեցվածք ունեն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Պետրոս Ղազարյանը

Ժաննա Անդրեասյանը կառավարության կազմում աշխատում է 2019 թվականից։ Նա զբաղեցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի, այնուհետև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը։ 2022 թվականի դեկտեմբերին 13-ին էլ նշանակվել է ԿԳՄՍ նախարար։

Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա գույքն ու եկամուտները՝ ըստ ներկայացրած հայտարարագրերի։

2019 թվականին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելիս Ժաննա Անդրեասյանը հայտարարագրել է․

  • բնակարան – համատեղ սեփականություն, Երևանում՝ Քանաքեռ-Զեյթունում, գնված 2011 թ․,
  • 1,359,474 դրամ,
  • 613,977 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձերից։

2019 թվականի արդեն տարեկան հայտարարագրում նրա դրամական միջոցները կազմել են 7,447,426 դրամ, եկամուտը՝ 13,851,870 դրամ։

2020 թվականին, երբ արդեն զբաղեցնում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը, նա հայտարարագրել է 771,458 դրամ և 11,093,650 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձերից։

2021 թվականին Ժաննա Անդրեասյանի դրամական միջոցները կազմել են 1,521,878 դրամ, իսկ եկամուտը՝ 14,192,199 դրամ՝ ստացված աշխատավարձից։Ժաննա Անդրեասյանի ամուսինը՝ Պետրոս Ղազարյանը, որն աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում, 2019 թվականին հայտարարագրել է Audi Q5 3.2 մակնիշի ավտոմեքենա – 2011 թվականի թողարկման, որը գնել է 2016 թվականին, Mercedes-Benz 230E մակնիշի ավտոմեքենա – 2011 թվականի թողարկման, որը գնել է 2015 թվականին: Այս երկու մեքենաները նա վաճառել է և

  • 26 միլիոն դրամով գնել նոր մեքենա՝ Audi Q3 2․0 Turbo,
  • 82,682 դոլար ավանդ՝ բանկում,
  • 4,262,897 դրամ,
  • 34,800,000 դրամ եկամուտ՝ ստացված Հանրային հեռուստաընկերությունից, որպես աշխատավարձ,
  • 1,200,000 դրամ եկամուտ՝ ստացված Հայաստանի Հանրային ռադիոյից, որպես աշխատավարձ։

2020 թվականին Պետրոս Ղազարյանը հայտարարագրել է․

  • Ford Mustang 3.8 մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 9 միլիոն դրամով,
  • 17,000 դոլարի պարտատոմս՝ Արդշինբանկից,
  • 65,288 դոլար ավանդ՝ բանկում,
  • 814,149 դրամ՝ բանկային հաշվին,
  • 20,400,000 դրամ եկամուտ՝ ստացված Հանրային հեռուստաընկերությունից, որպես աշխատավարձ,
  • 1,200,000 դրամ եկամուտ՝ ստացված Հայաստանի Հանրային ռադիոյից, որպես աշխատավարձ։

2021 թվականին նա հայտարարագրել է․

  • բնակարան – համատեղ սեփականություն, Երևանում՝ Կենտրոնում, գնված 2021 թվականի դեկտեմբերի 29-ին, 281,000 դոլարով,
  • 20,400,000 դրամ եկամուտ՝ ստացված Հանրային հեռուստաընկերությունից, որպես աշխատավարձ,
  • 1,200,000 դրամ եկամուտ՝ ստացված Հայաստանի Հանրային ռադիոյից, որպես աշխատավարձ,
  • 45,000,000 դրամ վարկ։