Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Ով է այս տարեց մարդը․ մեծ աղմուկ պետք է բարձրացնել և տարածել

Ով է այս տարեց մարդը․ մեծ աղմուկ պետք է բարձրացնել և տարածել

Անի նաղդալյան ֆեյսբուքյան օգտատերը գրում է

Ժողովուրդ ջան, մաքսիմալ աղմուկ պիտի բարձրացնեմ
Էս մարդը ինձնից ճանապարհ հարցրեց 2 օր առաջ, պարզվեց, որ կույր է, 1-ին կարգի հաշմանդամ, մասնագիտությամբ՝ ագրոնոմ։
Մարդիկ ուղղակի անցնում են ու չեն արձագանքում, ժամերով բղավում է՝ հարցնելով որտեղ է ու ոնց հասնի տեղ, 08:30 տնից դուրս է եկել, ես հանդիպել եմ նրան 18:00, այդքան ժամ չէր կարողանում խանութի և տան տեղը գտնել, ձեռնափայտ չունի։

2 ժամ տևեց իրան խանութ ու տուն տանելը, “սարսափելի”-ն ուղղակի
շատ մեղմ բառ ա էս մարդու վիճակը նկարագրելու համար, սոված, չքնած, անձրևներից թրջված, 2 տարի է կույր է, ծեծել են փողոցում, գումարը խլել են, դրանից հետո է կուրացել։ Որոշ մարդիկ փորձել են “”օգնել”” իր փոխարեն գնումներ կատարել, գումարը խաբել են, քիչ են տվել։ Դրա համար ամեն ինչ մենակ է անում։
Հաջորդ օրը գնացի կույրերի միավորում, տեղ չունեին, ուտելիք գնեցի տարա իր տուն, բացող չկար, հարևաններից իմացա, որ երեկ ընկել էր շենքի դիմաց, շտապօգնություն էին կանչել, երեկոյան էլի գնացի մոտը բացող չկար։

Ես դիմել եմ թաղայինին նրան գտնելու օրը, ոչ մի նորություն, միթե՞ սա է այն ծերությունը, որին արժանի են մարդիկ, միթե՞ մարդը օր -օրի ոչնչանալու է ուրիշների անտարբերությունից։
Ինձ ասաց, որ ծերանոցներում տեղ չկա, լավ միթե՞ չկա մի կառույց, որը կզբաղվի նման մարդու խնամքով, որը նրան տեղ կտա։ Զանգահարել եմ վճարովի ծերանոցներ տեղ չունեն, բարեգործական կազմակերպություններ, որոնք ասացին այդ հարցով չեն զբաղվում։ Ուզում եմ այս հարցը մաքսիմում արագ լուծվի, որովհետև ժամանակը գնում է, պետական հիմնարկից խնամող են ուղարկել, հրաժարվել է խնամել, որովհետև ջուր չունի, տունը աղբանոց է։ Լավ ինչքան էսպե՞ս։

Հ.Գ. Ու՞մ դիմել, ի՞նչ անել, ասեք, խնդրում եմ։ Մաքսիմալ ռեպոստը խրախուսվում է: