Search
Close this search box.

Ինչ է խոստանում Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ավիաընկերությունը ուղևորներին

Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ի պատասխան ԶԼՄ մեր գործընկերների բազմաթիվ հարցումների․
Հարգելի գործընկերներ, FlyONE Armenia ընկերությունն արդեն ապահովել է Քիշնևում վայրէջք կատարած Փարիզ-Երևան չվերթի ուղևորների վերադարձը Երևան։

Ավիաընկերությունն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ուղևորների ճամփորդական ծրագրերը փոփոխություններ չունենան։

Ավիաընկերությունը իրավիճակի փոփոխության վերաբերյալ հավելյալ կտեղեկացնի ուղևորներին ու հանրությանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար և արդյունքում Flyone Armenia-ի ուղևորները Երևանի փոխարեն վայրեջք են կատարել Քիշնևում։