Search
Close this search box.

Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Երեկ՝ ապրիլի 29-ին, Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ, ասվում է ՌԴ ՊՆ-ի կողմից հրապարակված տեղեկագրում։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոմոբիլային շարասյունով Ստեփանակերտ է տեղափոխվել մարդասիրական բեռ։