Search
Close this search box.

Էնթոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանին խոստացել է ԱՄՆ մշտական աջակցությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների կարեւորությունը եւ խոստացել է ԱՄՆ մշտական աջակցությունը։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հայտարարությունում։

«Պետքարտուղար Բլինքենը հավաստիացրել է, որ ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում ամուր խաղաղության միակ ճանապարհն են։ Նա երախտագիտություն է հայտնել վարչապետին խաղաղ գևոծընթացին անփոփոխ հավատարմության համար»,- նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր Հայաստանի վարչապետի եւ ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցի մասին։