Search
Close this search box.

Արշալույս գյուղում էլեկտրական ենթակայան է այրվել

Այսօր` ապրիլի 29-ին, հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի էլեկտրական ենթակայանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Ժամը 17:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ասֆալտի գործարանի տարածքում այրվում է էլեկտրական ենթակայան»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։33-ին, մարվել՝ 18։40-ին։
Այրվել է էլեկտրական ենթակայանը (մոտ 20 ք.մ):