Search
Close this search box.

Էրդողանը խոսել է իր առողջական վիճակի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է իր առողջական վիճակի մասին. թուրք առաջնորդի խոսքով՝ ինքն իրեն շատ ավելի լավ է զգում։ Նման հայտարարություն նա արել է CNN Türk հեռուստաալիքի լրագրողին տված կարճ մեկնաբանությունում։

«Շատ ավելի լավ»,- պատասխանել է Թուրքիայի նախագահը լրատվամիջոցի հարցին։

Թուրք առաջնորդն իրեն վատ է զգացել ապրիլի 25-ին ուղիղ եթերի ժամանակ։ Դրանից հետո մամուլում տեղեկություններ եղան, թե իբր Էրդողանը սրտի կաթված է ստացել եւ ծանր վիճակում հոսպիտալացվել է։

Սակայն երկրի Անվտանգության խորհրդի անդամ Չագրի Էրհանը հերքել է8 այս վարկածը։

Այսօր՝ ապրիլի 29-ին, Էրդողանը հիվանդության մասին հաղորդումներից հետո առաջին անգամ ելույթ ունեցավ հանրության առջև: