Search
Close this search box.

Արտակարգ դեպք Երևանում․ 7-ամյա տղան զանգահարել է Ոստիկանություն և 911 ու հայտնել, որ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ռումբ է տեղադրված

Ապրիլի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և միաժամանակ՝ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ռումբ կա տեղադրված, հայտնում է Shamshyan.com-ը։ 

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր տեղում ստուգողական աշխատանքներ կատարելու արդյուքնում արտառոց ոչինչ չեն հայտնաբերել և պարզել են, որ ահազանգը կեղծ է։ 

Իրավապահները պարզել են, որ ահազանգը 911 տվել է Երևանի բնակիչ 7-ամյա Ադամ Ա․-ն։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 
© https://shamshyan.com/hy/article/2023/04/29/1237636