Search
Close this search box.

Պուտինը նոր օրենք ստորագրեց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների մասին օրենքը, որով կազմակերպությունների անդամները փոխգործակցում են նաեւ կենսաբանական անվտանգության ոլորտում:

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

«Չորրորդ արձանագրությամբ նախատեսվում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները փոխգործակցում են նաեւ կենսաբանական անվտանգության ոլորտում։ Բացի այդ, սահմանվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հնարավորությունը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ»,-ասվում է փաստաթղթին կից բացատրական գրության մեջ։

Օրենքը նախատեսում է վավերացնել 2002 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին չորրորդ արձանագրությունը, որը ստորագրվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին:

Այս Բաժնից