Search
Close this search box.

Ակնկալում ենք, որ Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային առաքելություն ուղարկելու հարցում Ֆրանսիան կաջակցի. ԱԽ քարտուղար

Ֆրանսիան կարող է օգտակար լինել Հայաստանին թե՛ երկրի անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ֆրանսիան բազմաթիվ հարցերում կարող է օգտակար լինել և օգնել Հայաստանին ու շարունակում է ճանապարհներ փնտրել Հայաստանին օգնելու հարցում։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան շարունակում է հետաքրքրված մնալ ԼՂ հարցով», – ասել է նա։

Ըստ Գրիգորյանի՝ Ֆրանսիայի կողմից մեծ հետաքրքրություն կա, որպեսզի կարգավորվի իրավիճակը Լաչինի միջանցքում։

«Հայաստանը իր միջազգային գործընկերների հետ ինտենսիվ աշխատում է, որպեսզի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկվի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Բնականաբար, սա քննարկում ենք նաև Ֆրանսիայի հետ և ակնկալիք ունենք, որ աջակցություն կստանանք»,- ասել է ՀՀ ԱԽ քարտուղարը։

Այս Բաժնից