Search
Close this search box.

Չարբախում 17-ամյա պատանին վրաերթի էր ենթարկել իր ուղղությամբ կրակած տղամարդուն

Ապրիլի 14-ին, ժամը 00.15-ին, անհայտ վարորդը «ԳԱԶ-31105» մակնիշի մեքենայով Երևանի Արտաշիսյան փողոցում վրաերթի էր ենթարկել 41-ամյա Սարգիս Այրասյանին, որը մահացել էր:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ապրիլի 14-ի ժամը 00.15-ին Սարգիս Այրասյանը Արտաշիսյան փողոցի նշված հատվածում «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ էր արձակել Ներքին Չարբախի 17-ամյա բնակչի ուղղությամբ, ինչից հետո նա իր վարած «ԳԱԶ-31105»-ով վրաերթի էր ենթարկել Սարգիս Այրասյանին՝ պատճառելով մահ, և դեպքի վայրից դիմել էր փախուստի:

Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 18-ին 17-ամյա երիտասարդը ներկայացել է նախաքննական մարմին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ատրճանակը, 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ և 4 պարկուճ:

Քրեական վարույթը շարունակվում է: