Search
Close this search box.

Սասուն Միքայելյանը ծեծել է իր թիմակցին

Տպավորություն է , որ Սասուն Միքայելյանը Փաշինյանի կողմից նշանակվել է Կոտայքի մարզի փաստացի մարզպետ: Սա այն գինն է, որ Միքայելյանը ստացել է ՀՀԿ-ին դավաճանելու և ԵԿՄ-ն ոչնչացնելու դիմաց:

Սեփական իշխանությունն ամրապնդելու համար Միքայելյանը «ոչնչացնում» է իր բոլոր հակառակորդներին, որոնցից մեկն էլ Լեռնանիստի նախկին գյուղապետ Արտյոմ Հայրապետյանն է: Որոշ ժամանակ առաջ, ըստ մեր աղբյուրի, նա դաժան ծեծի է ենթարկվել Միքայելյանի և իր «բանդայի» կողմից, Հրազդանի Աղբյուրակ կոչվող տարածքում գտնվող ռեստորանում:

Հայրապետյանի մեղքն այն է, որ երբ իր ղեկավարած գյուղը ընդգրկվել էր Հրազդան խոշորացված համայնքի կազմում, փորձել էր առաջադրվել համայնքի ղեկավարի պաշտոնում: Արտյոմ Հայրապետյանին Լեռնանիստում և շրջական տարածքներում ճանաչում են որպես իր համայնքի և նրա բնակիչների համար հսկայական աշխատանք կատարած ղեկավար, ով իր վաստակած հեղինակությամբ կարող էր նման հավակնություն դրսևորել:

Սասուն Միքայելյանը համարել է, որ այդ պաշտոնը իրենց սեփականությունն է, և Հայրապետյանի քայլը ոտնձգություն է համարել այդ սեփականության նկատմամբ, արգելելով նրան անգամ մտածել դրա մասին:

Հայրապետյանը հետ է քաշվել, բայց Միքայելյանը չի ներել Հայրապետյանի նման հանդուգն քայլը: Եվ երբ օրերս նրանց ճանապարհները կրկին խաչվել են, Միքայելյանը որոշել է կրկին հիշեցնել, թե ով է Հրազդանի տերը:

ԵԿՄ-ն ստեղծվել էր Հայաստանը և հայ ժողովրդին թուրքական ոտնձգություններից պաշտպանելու համար, բայց ճակատագրի քմահաճույքով հիմա ձեռք-ձեռքի տված բռնանում ու պատվազրկում են հայությանն ու մեր Հայրենիքը:

Բարեբախտաբար այս վիճակը ևս փոխվելու է, քիչ մնաց:

ArmLife.am