Search
Close this search box.

Բացառիկ դեպք՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում

Բացառիկ դեպք է գրանցվել ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում: 2018 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի բուժսպասարկման բաժնի աշխատակից Կ. Մ.-ին, որի մոտից հայտնաբերել են աննախադեպ քանակի, 345 հատ դեղին դեղապատիճներ և բջջային հեռախոսի մեկ քարտ:

Հայտնաբերված դեղապատիճներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին