Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈՇԱՐՔ. Դարի ձմեռը. Մոսկվան թաղված ձյան մեջ

Դարի ձմեռը. Վերջին 100 տարվա ընթացքում  Մոսկվայում նման բան տեղի չի ունեցել: Ntv.ru-ի փոխանցմամբ՝ մայրաքաղաքը կաթվածահար է եղել ձնաբքի հետևանքով: Մոսկվայի ճանապարհները դժվարանցանելի են տրանսպորտային միջոցների համար: Դժվար է քայլել նաև ոտքով, քանի որ ձյան շերտի հաստություն մարդկանց ծնկներից է:

Փրկարարներն ու քաղաքային իշխանությունները բնակիչներին հորդորում են զգույշ լինել և բնակարանից դուրս գալու միայն խիստ  անհրաժեշտության դեպքում:

Մոսկվայի փոխքաղաքապետի տղեկացմամբ՝ միայն մեկ օրվա ընթացքում ձյան ծանրության պատճառով շուրջ 370 ծառ է տապալվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 5-ը՝ վիրավորվել:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝  ճանապարհներն անցանելի դարձնելու նպատակով 15 հազար միավոր հատուկ տեխնիկա և 70 հազար մարդ է աշխատում շուրջօրյա ռեժիմով:

Մայրաքաղաքի օդանավակայաններում վատ եղանակի պատճառով հետաձգվել է շուրջ 50 չվերթ:

Օդերևութաբանների տեղեկացմամբ՝  վերջին 2 օրվա ընթացքում Մոսկվայում թափվել է մեկ ամսվա տեղում:

ArmLife.am