Search
Close this search box.

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Աշխարհում ամեն տարի գրեթե 10 մլն մարդու մոտ հայտնաբերվում է չարորակ ուռուցք:

Այսօր նշվում է Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել այդ գլոբալ խնդրի, դրա վտանգավորության ու տարածվածության վրա։ Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը սահմանել է Միջազգային հակաքաղցկեղային միությունը 2005 թվականին։

Հիվանդության մասին առաջին անգամ հիշատակվում է եգիպտական պապիրուսում, որը թվագրվում է մ.թ.ա. 1600 թվականին։ Հիվանդության մի քանի տեսակներ բնութագրել է Հիպոկրատը (մ.թ.ա. 460-370թթ.)։

Հիվանդությունն աշխարհում, ըստ վիճակագրության, սպանում է ավելի շատ մարդու, քան ՁԻԱՀ-ը, մալարիան և տուբերկուլյոզը միասին վերցրած։

Ամեն տարի օնկոլոգիական հիվանդություններ ունեցողների թիվն ավելանում է։ Եթե 2010 թվականին քաղցկեղային հիվանդություններից մահանում էր 7.5 մլն մարդ, իսկ ախտորոշում արվում 12.6 միլիոն մարդու, ապա 2012 թվականին ցուցանիշները կազմել են համապատասխանաբար՝ 8.5 և 14 մլն։