Search
Close this search box.

Հենրիխ Մխիթարյան. «Սա արժանի հաղթանակ էր». Մխիթարյանը խաղի լավագույն ֆուտբոլիստը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արսենալ»- «Էվերթոն»  հանդիպումն ավարտվեց 5:1 հաշվով:

Հիշեցնենք, որ խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ:

«Ես շատ եջանիկ եմ, սա արժանի հաղթանակ էր: Մենք պետք է նույն ոգով շարունակենք, որպեսզի հաղթենք հաջորդը խաղը և ավելի շատ միավորներ վաստակենք:

Խաղացինք լավ, հարձակվողական ֆուտբոլ, բայց երկրորդ խաղակեսը մի փոքր բարդ էր: Ինձ իսկապես դուր է գալիս, թե ինչպես է խաղում «Արսենալ»-ը: Կփորձեմ ցուցադրել իմ լավագույն խաղը»,-Մխիթարյանի խոսքը մեջբերել է BBC-ն:

WhoScored.com կայքն էլ ներկայացրել է ԱՊԼ-ի 26-րդ տուրի «Արսենալ»-«Էվերթոն» հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների գնահատականները :

Ամենաբարձր՝ 9,9 գնահատականն է ստացել «զինագործներ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայ ֆուտբոլիստը 2 հարված է կատարել, որոնցից մեկը՝ դարպասին: Մխիթարյանը 3 սրող փոխանցում է կատարել, 4 անգամ հաղթել է օդային պայքարներում, 62 անգամ դիպչել է գնդակին, իսկ փոխանցումների ճշտգրտությունն կազմել է 78,6%:

Այսպիսով, ողջ հանդիպմանը մասնակցած Մխիթարյանը WhoScored-ի վարկածով ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: