Search
Close this search box.

Նիկոլը վեհաժողովին մասնակցել է այս վերջին բառերն արտաբերելու համար

Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երկրորդ վեհաժողովին հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է․

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով ծառացած հումանիտար ճգնաժամը, միանշանակ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է։ Եվ մենք չենք կարող աչք փակել դրա վրա։ Միևնույն ժամանակ, ես կրկնում եմ, որ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին»։

Պետք չէ կասկածել, որ Նիկոլը վեհաժողովին մասնակցել է այս վերջին բառերն արտաբերելու համար։ Միջազգային հնարավոր ու անհնար բոլոր հարթակներում նա փորձում է օրինականացնել իր «խաղաղ օրակարգը»՝ հայկական իրավունքների, հայկական հողի, Հայաստանի ուրացումը։