Search
Close this search box.

Սպորտը պետք է միավորի ժողովուրդներին. ՀՀ նախագահը` Հայաստան–Թուրքիա խաղի մասին

Սպորտը պետք է միավորի ժողովուրդներին: Թվիթերյան իր էջում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` անդրադառնալով երեկ` մարտի 25-ին, կայացած Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը։

«Սպորտը պետք է միավորի ժողովուրդներին, հաշտեցնի ազգերին և ծառայի խաղաղության գործին»,– գրել է նախագահ Խաչատուրյանը։

Նա շնորհակալություն է հայտնել երկու թիմերին էլ` դիտարժան և հագեցած, էմոցիաներով լի խաղի համար:
Իր գրառմանը կից նախագահը լուսանկար է տեղադրել, որտեղ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլիստները ողջունում են միմյանց խաղից առաջ։