Search
Close this search box.

Ադրբեջանը արցախահայությանը դրել է տոտալ շրջափակման մեջ, սթափվել է պետք. Արթուր Վանեցյան

Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի իշխանությունների արկածախնդիր անգործությունից, հերթական սանդրանքի միջոցով արցախահայությանը դրել է տոտալ շրջափակման մեջ: Նման դիտաևկմամբ է հանդես եկել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նակին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ի վերջո պետք է գիտակցել` սակուրան հիմնականում էսթետիկ խնդիրներ է լուծելու: Ֆուտբոլը, անկախ մրցակցից, սպորտային հետաքրքրության ու էմոցիաների տիրույթում է: Մինչդեռ Ադրբեջանի գաղտագողի առաջխաղացումը, որը գործնականում ամենօրյա բնույթ է կրում, ՍՊԱՌՆՈւՄ է մեր ԳՈՅՈւԹՅԱՆԸ:

Ժամանակն է` կարևորը զատել անկարևորից:

Սթափվել է պետք»,- ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ: