Search
Close this search box.

Ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է լրագրող Նիկոլ Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը, որը հինգ տարի է չի կարողանում վաճառել․ քաղտեխնոլոգի հարցը իշխանությանը

Չհարգելի իշխանություններ․ ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղտեխնոլոգ Կարեն Հեքիմյանը
Լրագրողը, բժիշկը, դերասանը, ծրագրավորողը կարող են տուն գնել, ավտամեքենա նվեր ստանալ, ճոխ կամ համեստ հարսանիք անել: Դա ոչ ձեր գործն է, ոչ էլ որևէ մեկի, որովհետև նրանք բոլորը դա չեն անում պետբյուջեի, քաղաքային բյուջեի և հարկատուների վճարած հարկերով:

Եթե մարդը ոչ մի օր չի աշխատել պետական համակարգում և, առավել ևս՝ որևէ պաշտոն երբևէ չի զբաղեցրել, դուք ո՞վ եք, որ նման հարց տաք: Իսկ, եթե այդքան տգետ եք և չեք հասկաում պարզ ճշմարտությունները, ապա այդ հարցը ուղղեք Նիկոլ Փաշինյանին, թե ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է ԼՐԱԳՐՈՂ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը, որը էս հինգ տարի է ոչ մի կերպ չի կարողանում վաճառել:

ՀԳ. ԱՄՆ Պետդեպն ասում է, որ կոռուպցիա կա… և այդ կոռուպցիան համակարգային է
ՀԳ. 2.Վահագն Ալեքսանյանին ասեք թող այցելի «Նաիրի» բժշկական կենտրոն և Ալեն Սիմոնյանից հետաքրքրվի, թե ինչ եղավ իր հետ այն բանից հետո, երբ վերջինս «Հետք»-ին անվանեց դեղին մամուլ: Չէ-չէ, Ալենի ձեռքը «Հետքը» չի ջարդել: