Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել․ ՊՆ հաղորդագրություն տարածեց

Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:

Այս մասին Armlife.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: