Search
Close this search box.

Այդ դրածոյի թիրախում պատերազմի բոլոր մասնակիցներն են լինելու, իսկ հետագայում վերջնականապես կոտրեն արցախցուն

Արցախում գործող Կատարոտ ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Սերգեյ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արցախի նախկին դատախազի պաշտոնը թողնելու պահին , նրան ընտրող պատգամավորներից ոչ մեկը դատախազից հաշիվ չպահանջեց, ոչ ոք չասեց՝ քո դատախազի պաշտունում ընտրվելու ժամանակ քո տված խոստումներդ չես կատարել, հիմա ու՞ր ես գնում…

Հիմա էլ Արցախի նոր դատախազի թեկնածուի մասին լրատվականներով հատուկ սկսել են Արթուր Դավթյան շրջանառել, մարդ որի պաշտոնավարման ժամանակ խախտվեց ՀՀ և ԱՀ տարածքային ամբողջականությունը, որի ընթացքում ունեցանք բազմաթիվ զոհեր, ու փախստական դարձածներ, իսկ նա մատը մատին անգամ չի տվել։ Բազմիցս ենք ականատես եղել թե ինչպես են զոհվածների ծնողները պահանջում դատախազ Դավթյանից օրենքի ամբողջ խստությամբ պատժել մեղավորներին, սակայն գործը այնքան ձգձգվեց, մինչև լրացավ Դավթյանի պաշտոնավարման ժամկետը , իսկ գործը այդպես էլ առաջ չգնաց։

Ո՞վ է Արթուր Դավթյանը, և ինչու՞ է գալիս Արցախ հասկանալի է, նրա դատախազի պաշտոնում ընտրելը առաջին հերթին հակասում է Արցախի սահմանադրությանը։

Պարզից էլ պարզ է, որ այդ դրածոի թիրախում պատերազմի բոլոր մասնակիցներն են լինելու, սակայն դա անելու են այլ քողի տակ, որպեսզի սկզբնական շրջանում չհարուցեն ժողովրդի զայրույթը, իսկ հետագայում վերջնականապես կոտրեն արցախցուն։

Արցախի ԱԺ ի պատգամավորները չպետք է կրկնեն նախկին սխալները , հակառակ դեպքում կհայտնվեն օրենքից դուրս, իսկ կամակատար Արայիկի մասին խոսելն անգամ ավեԼորդ է։