Search
Close this search box.

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ կարևորվել է նաև Արցախի շուրջ տեղի ունեցողն ու դրան Ֆրանսիայի հնարավոր աջակցությունը

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

Օրեր առաջ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ Ֆրանսիայի դեսպանատանը հանդիպել ենք Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին։

Նրանց հետ զրույցում կարևորել ենք հայ-ֆրանսիական երկարամյա ջերմ, բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ՝ երկրում բարեփոխումների իրականացման գործում։

Բարձր գնահատականի է արժանի Ֆրանսիայի՝ աշխարհում կանանց առաջնորդության առաջխաղացման ռազմավարությունը։

«Ապրելու երկիր» կուսակցության, նաև անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնել դեսպանին այդ ոլորտում Ֆրանսիայի գործադրած ջանքերի համար։
Անն Լույոյի հետ քննարկվել է նաև քաղաքական ուժի տեսլականը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման վերաբերյալ՝ այս համատեքստում կարևորելով նաև Արցախի շուրջ տեղի ունեցողն ու դրան Ֆրանսիայի հնարավոր աջակցությունը։