Search
Close this search box.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանեց Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Հայաստանում է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ արտգործնախարարությունից։
Այցը նախապես ծրագրավորված է եղել։ Տասմագամբետովը հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:

Իմանգալի Տասմագամբետովը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հուվարի 1-ին։

Հիշեցնենք՝ մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը որոշել է հրաժարվել ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի իր քվոտայից: Հունվարի սկզբին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ընդունել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունները:
ՀԱՊԿ-ի անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։