Search
Close this search box.

«ԱԳՆ-ին հանձնարարականներ եմ տվել. Հայաստանը կդիմի ՄԱԿ-ին». Նիկոլ Փաշինյան

«Ադրբեջանի ռազմաքաղաքային ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում»,- այս մաին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս առումով, կարևոր եմ համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ, խոսքը մասնավորպես Միացյալ ազգերի կազմակերպության շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է: Այս մասին Արտաքին գործերի նախարարությանը տվել եմ համապատասխան հանձնարարականներ»,- ասաց վարչապետը: