Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում մինչև 7,5 մագնիտուդով երկրաշարժ կարող է տեղի ունենալ, սա փաստ է. նախարար

Երեւանում մինչեւ 7-7,5 մագնիտուդով երկրաշարժ կարող է տեղի ունենալ, ինչը կբերի աղետալի հետեւանքների։ Այս մասին այսօր՝ մարտի 15–ին, խորհրդարանում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Հաշվի առնելով նաեւ Խորհրդային միության ժամանակ կառուցված բազմաբնակարանային շենքերը, ու նաեւ այն փաստը, որ մեր քաղաքացիները վատ սովորություն ունեն շենքում որոշակի փոփոխություններ անելու, ինչն ազդում է շենքերի սեյսմակայունության վրա»,– ասաց Արմեն Փամբուխչյանը։