Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Խլոյանը հաղթեց թուրք մրցակցին

Բուխարեստում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի թիմի վերջին մասնակից 97 կգ քաշային Հայկ Խլոյանը երեկոյան մրցահերթում կպայքարի բրոզե մեդալի համար։

Հայաստանի ներկայացուցիչը նախորդ օրը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր հունգարացի Ալեքս Ժոկեին(2:3), որը հասել է եզրափակիչ, եւ հայ ըմբիշին պայքարը շարունակելու հնարավորություն տվել։

Հայկ Խլոյանը երկու սփոփիչ գոտեմարտ անցկացրեց։ Առաջին սփոփիչում 9:0 հաշվով հաղթեց լեհ Յակուբ Անտոժեվսկիին, երկրորդ սփոփիչում Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմի անդամը 9:1 հաշվով տապալեց թուրք Ֆատիհ Օնվերմեզին։

Խլոյանը մինչեւ գոսեմարտի ավարտը պարտվում էր 1։1 հաշվով՝ մրցակցի վերջին միավորի առավելությամբ, բաձց գոտեմարտի ավարտից 25 վայրկյան առաջ մի բռնվածքով 4 հատ իրար հաջորդող 2-միավորանոց գլորում կատարեց՝ մրցակցին բռնվածքից ազատվելու ոչ մի հնարավորություն չտալով։

Երեկոյան մրցահերթում Խլոյանը բրոնզե մեդալը կվիճարկի լիտվացի Մինդաուգաս Վենտաիկիսի հետ։