Search
Close this search box.

Հրաժարական՝ Արցախի կառավարությունում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել։

«Ստանձնածս պաշտոնից հրաժարվելու անմիջական և միակ պատճառն այն է, որ իմ պաշտոնավարման ընթացքում, առանց ինձ տեղեկացնելու, այսպես ասած, իմ մեջքի հետևում առողջապահության համակարգի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվում մեկ ուրիշի՝ դրանով իսկ տպավորություն ստեղծելով, որ գործընթացը գաղտնի է»,-հրաժարականի մասին ուղերձում նշել է Սամվել Ավետիսյանը: