Search
Close this search box.

Գևորգին կոտրել չեք կարող, Էկեք թարգեք էս ձեր դիշովի շոուն. Նաիրա Զոհրաբյան

Գեւորգին կոտրել չեք կարող, սպանել՝ էդ կարող եք. գրում է Նաիրա Զոհրաբյանը.

Այս պահին Գեւորգ Պետրոսյանը Մասիվի ոստիկանական բաժանմունքում է եւ «ինտելեկտը վիրավորված ու ահաբեկված» պարեկների հետ առերեսում է։

Երեկ, երբ մինչեւ 20 IQ-ի թեսթային ռեժիմը հաղթահարած պարեկները մի ողջ գվարդիայով Գեւորգին բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք, Գեւորգի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ կանչված շտապ օգնության բժիշկներն առաջարկել են տեղափոխել հիվանդանոց, ինչը պարեկները չեն արել եւ իրենց իջեցված ցուցումի համաձայն՝ Գեւորգին տեղափոխել են ձերբակալված անձանց պահպանման վայր։

Հիմա ասում եմ ձեզ՝ Գեւորգը լուրջ առողջական խնդիրներ ունի եւ մշտապես պիտի լինի բժիշկների հսկողության տակ։
Հետո չասեք՝ չգիտեինք։

Գեւորգին, մեկա, դուք կոտրել չեք կարող, բայց սպանել կարող եք, ինչպես սպանեցիք Արմեն Գրիգորյանին։
Էկեք թարգեք էս ձեր դիշովի շոուն։
Դուք Գեւորգ կոտրել եւ լռեցնել չեք կարող։
Իսկ սպանել, հա, էդ կարող եք։