Search
Close this search box.

«Ադրբեջանը հարվածելու է և՛ Հայաստանին, և՛ Արցախին». Գառնիկ Դավթյան

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը այս անգամ հարվածելու է և՛ Հայաստանին, և՛ Արցախին, որտեղ Հայաստանի վրա հարձակումը կրելու է մարտավարական շեղող բնույթ:

Այստեղ ի նկատի ունեմ, եթե ժողովրդավարական լեզվով ասեմ. «Ամեն մեկը իրա դարդով զբաղվի»: Ինչո՞ւ եմ այս պնդումը անում.
1. Հայաստանի ոչ հայկական իշխանությունը առանց այն էլ Արցախից հրաժարված կարգավիճակից կենտրոնանա իր «խնդիրների վրա»:

2. Կարողանա այդ հարձակման ֆոնին Հայաստանի հասարակության ուշադրությունը շեղելով՝ Արցախի վերջնական հանձնումը անցնցում իրագործի:
Հայաստանի վրա հարձակումը մեծ հավանական է, քանի որ արևմուտքը նպատակ ունի ՌԴ-ին ուժերը ջլատել ոչ միայն մարտի դաշտում, այլև ադեցության պայքարի հարթակում. Վրաստանի զարգացումները վկա (չնայած այնտեղ ՌԴ ազդեցությունը մեծ չափերի չի հասնում)… որը իր էությամբ կարող է 2-րդ ճակատ բացել, ոչ միայն ռազմական տեսանկյունից, այլ նաև տնտեսական և քաղաքական»: