Search
Close this search box.

«Կրթված կանայք ցանկացած հասարակության համար գանձ են». Մանե Թանդիլյան

Սիրելի’ կանայք, ձեր ուժը և գեղեցկությունը ձեր խելացիության մեջ է, իսկ համեմված ձեր կանացի հմայքով՝ դուք ուղղակի անպարտելի եք։

Ինչպես ասում էր Մխիթար Գոշը․ «Կրթված կանայք ցանկացած հասարակության համար գանձ են»։
Հզորացեք իմացությամբ և գիտելիքով, կրթվածությամբ և խելքով, ու դարձրե՛ք ձեզ շրջապատող բազում թերահավատների համար «անհնարին»-ները՝ հնարավոր։
Ա
յս խորհրդանշական օրը՝ մարտի 8-ին, երբ շրջապատված կլինեք սիրով և ջերմությամբ, չմոռանաք, որ կանանց ներուժը լիարժեքորեն իրացնելու համար դեռ ճանապարհ ունենք անցնելու միասին՝ խոհեմությամբ և վճռականորեն։

Մաղթում եմ ձեզ ներդաշնակություն և ուժ՝ փոխելու աշխարհը!
Խորին հարգանքով և սիրով՝

Մանե Թանդիլյան