Search
Close this search box.

Ո՞րն է Ամբա Գրուպի հաջողության գրավականը

Երկաթե կոնստրուկցիաներով տաղավարների, շինությունների ու պահեստների կիրառումն ու շահագործումը վաղուց արդեն ընդունված է զարգացած երկրներում, հատկապես Եվրոպայում ու Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Մեր երկրում ևս վերջին տարիներին ոլորտը սկսել է աստիճանաբար զարգանալ, և դրանում իր մեծ ներդրումն ունի Ամբա գրուպը, որն արդեն 10 տարի զբաղվում է երկաթե և պլաստմասե կոնստրուկցիաների կառուցմամբ, առևտրային և պահեստային տարածքների կահավորմամբ:
Սուպերմարկետների, հիպերմարկետների, պահեստների և խանութների ստելաժներ, դարակաշարեր, պլաստմասե և երկաթե աքսեսուարներ, դրամարկղային սեղաններ, համակարգիչներ, խանութների բարձրորակ սայլակներ, ինչպես նաև բեռնատար և հյուրանոցային սայլակներ, դպրոցների և մարզասրահների համար նախատեսված երկաթյա դարակաշարեր:
Անկախ աշխատանքի բարդությունից և ծավալից, ընկերության մասնագետները սեղմ ժամկետներում կատարում են իրենց առջև դրված խնդիրները և հնարավորինս արագ կյանքի կոչում պատվիրատուի ցանկությունները: «Մենք աշխատում ենք ռուսական խոշորագույն ընկերություններից մեկի հետ և ամբողջ ապրանքը, պատրաստված միջազգային չափանիշներով, մենք ստանում ենք հենց այնտեղից: Իսկ տարիների մեր անցած ճանապարհը ապացուցում և վկայում է, որ մենք այս ընթացքում ապահովել ենք միայն բարձր որակ»,- ասում է ընկերության տնօրեն Արման Ամիրյանը:

«Ամբա Գրուպ» ընկերությունն իր պատվիրատուներին մատակարարում է միայն որակյալ, դիմացկուն, ժամանակի փորձություն անցած և միջազգային չափանիշներին համապատասխան արտադրանք, ինչի շնորհիվ էլ այս տարիների ընթացքում ձեռք է բերել անուն, հեղինակություն, որին վստահում են հարյուրավոր գործընկերներ: «Պռոշյանի կոնյակի գործարանի», «Աթենք» ընկերության պահեստային տարածքները, «Դոմուս» խանութների ցանցի և առևտրային, և պահեստային տարածքները, «1000+1» խանութների ցանցը, «Սաս» Գրուպի Հալաբյան 22/5 հասցեում գտնվող ֆուդ կորդի սրահը և այլ առևտրային տարածքներ կահավորվել են հենց «Ամբա գրուպի» դարակաշարերով: Ընկերությունն իրենց կողմից սպասարկվող ապրանքատեսականու համար տալիս է 5 տարվա երաշխիք:
Ամբա գրուպը բացի պահեստային և առևտրային տարածքներ կառուցելուց և կահավորելուց՝ ոլորտում բացառիկ ծառայություններ է մատուցում: Ունի փորձառու թիմ, որը հաճախորդի ցանկությամբ մինչև 3 օրվա ընթացքում կարող է մոտենալ խանութ կամ առևտրային տարածք և վերացնել կամ նորոգել այնտեղ առաջացած խնդիրներն ու թերությունները:

Fb էջի հղում ՝ https://www.facebook.com/profile.php?id=100054349039058