Search
Close this search box.

Հայաստանի դեմ ծրագրերը հասան բեկման կետին

Մարտի 5-ին ռուս «խաղաղապահների» առաջնորդությամբ ցապար հրոսակախմբերի իրականացրած ահաբեկչական հարձակումից հետո կարծես թե արդեն չեն հնչում «դա հարված էր ռուս խաղաղապահներին» եւ նման դեբիլային արտահայտությունները։

Կարծես թե մարում է մեկ այլ դեբիլային արտահայտություն՝ «Հայաստանը վեր է ածվում աշխարհքաղաքական շահերի բախման կենտրոնի, Արցախի հարցը պետք է լուծվի Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձեւաչափով»։ Հրեն լուծվում է՝ այդ եռակողմ ձեւաչափը հայկական իրավունքներից ու տարածքներից հրաժարվելու Նիկոլի «խաղաղ օրակարգն է», ինչից եք այդ դեպքում դժգոհ։

Կրեմլի կոյուղատարներից նետվող քարոզչական ավանդական աղբը կարծես թե սպառվել է, դրանց կրողներն ու քարոզիչները՝ նույնպես։ Հիմա փորձ է արվում մտնել «հետնամուտքից»՝ Նիկոլի ագենտուրային պարտավորությունների արտախորհրդարանական սազանդարների ու «արեւմտամետի» դիմակ կրող մեդիա-փորձագիտության միջոցով, որոնք փորձում են հիմնավորել «խաղաղ օրակարգը»։

Հայերը կարծես սկսում են հասկանալ, որ հայ ժողովրդին իր բնօրրանից ջնջելու ռուս-թուրքական ծրագիրը մտել է ավարտական փուլ։ Սկսում են հասկանալ, որ այսպես կոչված «Ադրբեջանն» ու Թուրքիան, որոնք ստեղծել, հայերի արյամբ ու տարածքներով սնել ու փայփայել է Ռուսաստանը, գործում են Մոսկվայի ծրագրերի ծիրում։ Այս գիտակցումը երեւի պետք է գար ամեն ինչ կորցնելու շեմին։

Գիտակցելն էլ քիչ չէ, սակայն դժվարը դա չէ։ Դժվարը սկզբի համար սեփական իրավունքների գիտակցումն է, օտարասիրությունը, խեղճության, անօգնականության ու պարտվածի հոգեբանությունը հաղթահարելը։ Օտար քարոզչության թիրախը հենց դա է եղել՝ որ հայերը ոչնչություն են, իրավազուրկ, հայերը դատապարտված են։ Հայերի մեջ դա արմատավորելու գործին են լծված ռուսական ու հատկապես հրեական շրջանակները եւ թշնամական ծրագրերի հիմքով ներքին կոնսենսուսի կողմերը՝ քպ-ական վերնախավն ու Նիկոլի արտախորհրդարանական սազանդարները մի կողմից, ռուսանպաստ ագենտուրան՝ մյուս, իրենց սպասարկու մեդիա-փորձագիտությամբ։

Եթե մենք ոչնչություն ենք, մեզնից ոչինչ կախված չէ, ինչ ենք անում այս հանգուցային ու փոթորկուն տարածաշրջանում։ Եվ ինչու են Հայաստանի դեմ կենտրոնացրել նման ահռելի ռեսուրս։ Ինչու են ՌԴ-ն ու Թուրքիան դիվանագիտական ահռելի ջանքեր գործադրում ընդդեմ Հայաստանի։ Գուցե այն պատճառով, որ իրավունքը հայերի կո՞ղմն է, բայց հայերը չեն գիտակցում, կամ հրաժարվում են իրենց իրավունքներից ու միջազգային դերակատարությունից, ինչն էլ պարբերաբար ցեղասպանության ու տարածքների կորստյան պատճառն է։

Հայաստանի դեմ ծրագրերը մտնում են հանգուցալուծման փուլ, եւ խնդիրը շատ հստակ է՝ կամ Մոսկվան իրականացնում է Արցախը եւ հայկական այլ տարածքները բնիկներից մաքրելու, Հայաստանի տարածքի զգալի մասը արտատարածքային միջանցքներով օտարելու ու Բաքվի ենթակայությանը հանձնելու իր ծրագիրը, կամ Հայաստանը ներկայացնում է տարածաշրջանը վերաֆորմատավորելու հայտ եւ դերակատարություն՝ իր օրինական իրավունքների հիմքով։

Lragir.ab