Այդ մասին հայտնել է Fox News-ը: Լուսանկարը հրապարակվել է հունվարի 30-ին բրիտանական Vogue-ի Twitter-օգտահաշվում: Յուզերները նշել են, որ քույրերի այդ կեցվածքը զուգորդվում է արյունապղծության հետ: Ոմանք ուշադրություն են հրավիրել, որ լուսանկարում Բելլայի դեմքը գործնականում անճանաչելի է, եւ հանդեսի աշխատակիցներին մեղադրել են Photoshop-ի կիրառման մեջ: Բելլա եւ Ջիջի Հադիդները նախկին հոլանդացի մոդել Իոլանդա Հադիդի դուստրերն են: Ջիջին, որը ծնվել է 1995 թվականին, իր քրոջից մեծ է ընդամենը 18 ամսով: